Ալեն Ղևոնդյան. Առնվազն մի քանի տարի մենք այս տուրբուլենտության մեջ ենք ապրելու
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Սա փոխհամաձայնեցված հարձակում էր, ու այդ համաձայնությունը կայացել էր ոչ միայն ՀՀ-ի իշխանության ու Բաքվի մասնակցությամբ. այստեղ այլ ֆիգուրանտներ էլ կան, ու միջազգային որոշ դերակտարների արձագանքի ոճն ու որակը հստակ խոսում է հենց այդ մասին, որ գլոբալ մրցակիցների մի մասին պետք է Մինսկի խմբի վերակենդանացում (չնայած սա իր կառավարական իրավական տիրույթը չի, բայց մենք արդեն ունեցել են քնման վիճակներ նախկինում), մյուս կողմին՝ դրա հոգեհանգիստը:
Մեծ գեպոլիտիկան միշտ կառուցվում է փոքր պետությունների հաշվին, նրանց զոհերի ու կորուստների, ձախողումների հաշվին: Իսկ մեր ռեգիոնում սա պատմական օրինաչափություն է: Մենք ինքներս մեզ ենք առաջադրել այդ կարգավիճակի համար, իսկ մնացածն արդեն տրամաբանորեն ու հետևողականորեն պետք է շարունակվեր:
ՀՀ-ում նպատակ կա քաղ. վեկտոր փոխելու. ներսում հեղափոխականների ու հակահեղափոխականների մի մեծ շրջանակ կա, որ նույն արմատի ծիլերն են և նպատակ, խնդիր ունեն իրենց առջև դրած ՌԴ-ին ռեգիոնից ամեն կերպ դուրս մղել, ներսում հակառուսականություն տարածել. դա պատվիրակված գործառույթ է, որի հեղինակը ու շահառուն հայկական ծագմամբ երիտուրքերն են:
Անկեղծ լինելու համար, ի դեպ, նշենք, որ ՌԴ-ի՝ ՀՀ-ի ներսում մեդիա քաղաքականությունը, փափուկ ուժը ու զբաղվածությունը ուկրաինական ֆռոնտում բավական մեծ դաշտ են տալիս նմաններին ինքնադրսևորվելու համար, որի արդյունքի ակնհայտ ցուցիչ էր ամիսների ընթացքում հակառուսականության ինտենսիվ ու տեսանելի աճը:
Իհարկե ռեալ պոլիտիկը կամ վերջին կետում չցեղասպանվելու օրակարգը կարող է ջնջել այսքան ջանք սպառած միտումը, կամ զսպել այն, սակայն հյուսիսին մեղադրելու, ինֆոյի պակասի հիմքով վերաբերմուքն ստեղծելու ու էդ կոնտեքստում շարունակել մնալ ազդեցության այդ զոնայում արդյունավետ քաղաքականության ցուցիչ միանշանակ չի:
Բայց դե ունենք այն, ինչ ունենք ու դրա հիմնավոր ու հիմնական մեղավորը, իհարկե, մենք ենք, ու հենց այս պահին էլ նստած սպասում ենք մի խաչակրած արշավանքի, որ մեզ կփրկի, մինչդեռ խնդիրը հրապարակում է նստած, ոչ թե Բաքվում, Անկարայում կամ այլուր:
Առնվազն մի քանի տարի մենք այս տուրբուլենտության մեջ ենք ապրելու ու կարող են իրավիճակային ամենատարբեր փոփոխություններ լինել, երբ մենք հնարավորություն ենք ստանալու վերադարձնել կորցրածը, սակայն մինչ այդ դեռ էլի բաներ ենք կորցնելու. իսկ վերադարձնելն էլ միայն մեր ջանքերից ու ուժային հարաբերակցության կոնյուկտուրայից է կախված լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան