Ձեր պաշտամունքը փողն է և հանուն փողի դուք վաճառում եք հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Հայաստանը կործանման եզրին է։ 2018թ․ դավաճանական ռեժիմը քայլ առ քայլ Հայաստանը տարավ կործանման։ Եվ ամենազարմանալին այն է, որ դավաճաններին այդքան սատարողներ եղան և կան։
Կորցրեցինք հայրենիքի տարածքներ, տվեցինք հազարավոր զոհեր և․․․Եվ տարբեր մաստի տականքներ շարունակեցին սատարել դավաճաններին։ Այդ տականքները ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականը, այլև 2021թ․ ընտրություն կոչված ֆարսը համարեցին ազատ և արդար։
Այսօր էլ երբ վտանգված է ողջ Հայաստանը, այդ տականքները շարունակում են բարբաջել և այս արհավիրքի համար մեղավոր համարել Ռուսաստանին։Կարդում ես այդ տականքների գրառումներն ու չգիտես ինչ ասել։ Տականքները հայհոյում են Ռուսաստանի ջանքերը հրադադարի հասնելու համար, այն համարելով խոչընդոտ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սպասվող որոշման։
Ա՛յ տականքներ, ե՞րբ է կայանալու ՄԱԿ-ի նիստը, ի՞նչ գիտեք, թե ինչ է որոշվելու։ Իսկ այդ ընթացքում որքա՞ն նոր զոհեր ու տարածքային կորուստներ կունենանք։ Իհարկե, դուք թքած ունեք և զոհերի և հայրենիքի վրա, դուք չեք պաշտպանում հայրենիքը։ Դուք և ձեր զավակները թռել եք բանակից։
Ձեր պաշտամունքը փողն է և հանուն փողի դուք վաճառում եք հայրենիքը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․Իշխանյան
- Կգերադասեի, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեա, քան պարտված, անգաղափար «հեղափոխա»-բռնապետական երկիր․ Իշխանյան
- Ավետիք Իշխանյան. Արսեն Թորոսյանի այս բարբաջանքը որևէ առնչություն չունի խոսքի ազատության հետ
- Հայաստանը դառնում է խաչմերուկ թուրք-ադրբեջանական տանդեմի համար․ Իշխանյան
- Բոլոր ժամանակներում հայերի մեծամասնության ուղեղում գործել է իրավիճակին հարմարվելու,գլուխ պահելու աշխարհայացք՝ կոմերցիա․ Ավետիք Իշխանյան
- 15-ամյա դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան