Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
«Այսօր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում է և ես և պարոն Սեյրան Օհանյանը դահլիճում ենք, որպեսզի առաջադրենք այդ առաջարկը, որ ԱԺ ընթացիկ օրակարգերն մի կողմ մղվեն և քննարկվի ստեղծված իրադրությունը ու նաև այն անելիքները, որոնք մենք՝ որպես երկիր պետք է իրականացնենք»,-ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
Նա առաջարկեց հնրավորինս բաց և ոչ ժամանակի սահմանափակմամբ քննարկման ենթարկել ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությոնները:
«Այդ թվում նաև քննարկենք իշխանության պատասխանատվությունն, այն կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ խմբակցությունը նախապատրաստում է ԱԺ հայտարարության նախագիծ և առաջիկայում այն նույնպես կառաջարկեն, որպեսզի ԱԺ ամբիոնը հնարավորինս օգտագործվի բաց, անկեղծ հրապարակային քննարկումենր իրականացնելու, բոլորի պատասխանատվությունն ու անելիքներն ֆիքսելու համար
«Մենք գիշերը մեր զորակցությունն ՀՀ զինված ուժերին արտահայտել ենք և այս պահին էլ այն մեր երկրի կարևորագույն օրակարգային հարցն է, մեր պահանջ-առաջարկն ուժի մեջ է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ ՔՊ-ն նույնպես հայտարարության տեքստ է նախապատրաստել որի մեջ ընդգրկել է ընդդիմության հայտարարության որոշ դրույթներ և կոչ արեց միաձայն այն ընդունել:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ ցանկացած հայտարարություն պետք է քննարկվի:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով
- Ադրբեջանը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ
- Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես նվազագույն խնդիր փորձելու է նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ. Աբրահամյան
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը