«Եթե մենք տրամադրված չլինեինք մեր պետականության պահպանմամբ՝պարզապես կասիենք՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետք է այսօր գաս հրաժարականով»
«Ափսոսում եմ, որ հերթական մանիպուլյացիային եմ ականատես լինում»,-Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության տեքստի քվեարկությունից առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց, որ խմաբակցությունն երեկ ամբողջ գիշերը աշխատել է իր հայտարարության տեքստի վրա և ՔՊ պատգամավորներին հորդորեց ծանոթանալ դրան՝ տեսնելու, թե ինչ ուղերձներ կան այնտեղ:
«Ես զարմանում եմ, որ մեր հայտարարության կրկնությունը, որ դուք այստեղ դրել եք, ասում եք թե այդ հայտարարությանը մենք չենք միացել: Մենք այս հայտարարությանը դեմ չենք, այլ ասում ենք, որ այն ամբողջական չէ: Հետևաբար ոչ մի լուծում չի պարունկում իր մեջ»,-ասաց Մինասյանը և, հայտնելով, որ եթե ցանկանում են հայտարարությունը լուծում պարունակի, ապա պետ է այն հստակ թիրախավորված լինի, հավելեց. «Եթե մենք տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության հարցով, այս կարևորագույն կետերը չէինք ասի, այլ պարզապես կգայինք և կասիենք՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետք է այսօր գաս հրաժարականով: Ի դեպ, այն ամենաանկեղծ քայլը կլիներ, որը կմիավորեր մեր ժողովրդին, ընդդիմությանը և դիմությանը՝ կատարելով ձեր կամքը և մեր ցանկությունը, որպեսզի մենք կարողանայինք ուժեղացնել մեր պետականությունը»:
Նա հայտնեց, որ ընդդիմության հայտարարության կարևոր շեշտադրումն այն է, որ կետերից մեկը վերաբերում է ՔՊ-ի իշխանության ժամանակահատվածում թույլ տված սխալների վերխմբագրմանն ու ուղղմանը և հարցրեց, թե իշխող խմբակցությունն ինչո՞ւ այն չի ուզում:
«Բերել եք այսքան ավեր, կորուստ և այսքանից հետո, պարո՛ն Վլադիմիր Վարդանյան, ասում եք զոհերի հիշատակը հարգելու համար ոտքի չենք կանգնում: Չե՞ք ամաչում, առավոտը մենք այստեղ չեի՞նք, որ միասին հոտնկայս հարգեցինք մեր հայրենակիցների հիշատակը»,-ասաց Մինասյանը և հայտարարեց, որ այս իրավիճակում ընդդիմությունը չի մասնակցի հարցի քվեարկությանը, քանի որ յան համարում են կիսատ-պռատ նախագիծ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ԱԺ գալուն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել խորհրդարանի մոտ
- Ադրբեջանի սադրանքը նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու նպատակ ունի. Փաշինյան
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան