Թուրքիան սրանից հետո էլ շարունակելու է սատարել Ադրբեջանին. Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Էրմենիհաբերը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Աքարն իր «ցավակցություններն է հայտնել գիշերը սահմանային բախումների ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորների կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել է ապաքինում»:
Աքարը նաև շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի կողքին» է և սրանից հետո էլ է շարունակելու սատարել Ադրբեջանին։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ արդեն հասցրել են արձագանքել մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները