Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից հարձակման ժամանակ զոհվել է «Բերդ» պարային անսամբլի պարող Լավրենտի Նատոյանը։
«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,- նշված է «Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջում։
«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանը գրում է.
«Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում դատարկվեց»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը