Իշխան Սաղաթելյանը ՀՀ բոլոր նախկին նախագահներին, ԱԳ նախարարներին, Վեհափառ Հայրապետին հրավիրում է մեկ սեղանի շուրջ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առաջարակով է հանդես եկել. «Հրավիրեցի ՀՀ բոլոր նախկին նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին, Վեհափառ Հայրապետին ազդեցիկ և կարող այլ ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և համատեղ լուծումներ գտնել այս վիճակի համար»։
ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում նա ասաց. «Սա զուտ իմ անձնական տեսակետն է. վիճակն օրհասական է, անհրաժեշտ է երկրի բոլոր ազդեցիկ դեմքերն առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած հայոց Վեհափառից, վերջացրած նախկին նախագահներ, արտաքին գործերի բոլոր նախարարներ, Գլխավոր շտաբի պետեր, պաշտպանության նախկին նախարարներ։ Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, կարող ուժերը պետք է համախմբվեն, ընդունեն համապատասխան որոշումներ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Այս մադիկ ի վիճակի չեն, ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը։ Ազգային ժողովի ամբիոնից բազմաթիվ անգամ ասվել է՝ դուք խաղաղություն չեք բերելու, դուք պատերազմի, քաոսի, պարտության խորհրդանիշն եք»Լ
Ֆեյսբուքյան էջում Սաղաթելյանը գրել է. «Հապաղելու ժամանակ չունենք, օրվա իշխանությունների հետ լեզվակռվի ժամանակ չունենք, ոչ ոքի ոչինչ ապացուցելու կամ համոզելու ժամանակ չունենք։ Պետք է գործել։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան