ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկներ մշակելու համար։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ հանդիպման արդյունքների մասին երեքշաբթի հայտնել է ԲելՏԱ գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հանդիպման ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել օպերատիվ կերպով ։ Դրանց թվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար և ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի կազմից աշխատանքային խմբի ստեղծումը իրավիճակը վերլուծելու և զարգացնելու համար։ առաջարկներ ներկայացնելու համար:
ՀԱՊԿ նիստում բելառուսական առաջարկներ է հնչեցրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գագաթնաժողովը գլխավոր քարտուղարին առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի
- Ադրբեջանը հայտնում է 50 մահացածի մասին
- ՀԱՊԿ-ն Հայաստանի պահանջով հրավիրել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ
- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի
- ՀԱՊԿ. Հայաստանի դիմումի առնչությամբ կազմակերպվել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան