ՀԱՊԿ-ն Հայաստանի պահանջով հրավիրել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթնաժողովին: Գագաթնաժողովն անցկացվում է Երևանի պահանջով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի
- ՀԱՊԿ. Հայաստանի դիմումի առնչությամբ կազմակերպվել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքներ
- Արարատ Միրզոյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան