Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
«Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։
Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
- Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ