Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
«Զենք-զինամթերքի ձեռքբերումը բաղկացած է 4 բաղադրիչից, որից առաջինը ֆինանսական բաղադրիչն է, երկրորդը՝ քաղաքականը, երրորդը՝ տեխնիկականը և չորրորդը՝ տրանսպորտային: Երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռբերման մասին, պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն այսօր ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Անդրադառնալով քաղաքական կոմպոնենտին՝ Նիկոլ փաշինյանն ասաց, որ ոչ բոլոր երկրներն են որ պատրաստ են զենք վաճառել Հայաստանին:
«Բայց կան երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն, այն երկրից, որը պատրաստ է զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Կարող է այստեղ հարց հնչել՝ իրենց գործն է՝ ուզում են պատրաստ լինել, ուզում են՝ ոչ, բայց այս պատրաստ լինել-չլինելը իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար զենք գնում են ինչի՞ համար՝ անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»,-հայտարարեց Փաշինյանը:
Անցնելով տեխնիկական խնդրին՝ նա հայտնեց որ կան երկրներ, որոնք ցանկանում են վաճառել զենք Հայաստանին, բայց չունեն անհրաժեշտ զենքը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառնեով, քանի որ առաջիկա տարիների համար արտաքին և ներքին շուկաների համար պայմանագրային պարտավորություններ պետք է կատարեն:
Տրանսպորտային խնդիրն, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանը չունի ելք ծով, որպեսզի զենք գնի և ծովային չեզոք ջրերով այն հասցնի երկիր:
«Տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից և երբեմն ավելի են սրվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-հայտնեց Փաշինյանը և կրկնեց, որ ՀՀ-ի պաշտպանունակույթունը բարձրացնելու համար զենքերի գնման անհրաժեշտ միջոցներ ունի և գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ խնդիրները լուծելու համար:
«Ես ուզում եմ խոսել մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր քաղաքացիական, պետական, քաղաքական կամքի մասին, ինչը մեծ հաշվով ամենակարևորն է»,-ասաց Նիկոլ Փաշինայնը և հավելեց, որ միայն կամքով ոչինչ հնարավոր չէ անել, բայց առանց կամքի էլ ոչինչ հնարավոր չէ անել:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը