ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
ՊՆ խոսնակը հայտնում է.
«Ժամը 05։00 -ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։
Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ` քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իրենց առջև դրված պարտականությունները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ստեղծված իրադրության ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ