
Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների 4 օջախով այրվում է անտառածածկ տարածք։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում։
Արդյո՞ք թշնամական ադրբեջանցիների կրակոցներից է բռնկվել հրդեհը՝ չի հայտնվում։