Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր. Վարուժան Գեղամյան
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։
Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։
Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել մեր կողմից իրական հակահարված, այլ ոչ թե հերթական զիջումը։ Հակահարվածն է միակ փրկությունը։
Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։
Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք։
Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։
Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։
Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Առանց բանակ ու հակահարվածի խաղաղությանը հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնեցին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
- Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ