Վարուժան Գեղամյան. Ադրբեջանի նոր պատերազմը Հայաստանի դեմ. Ի՞նչ է պետք իմանալ
Պ.Գ.Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ադրբեջանի գիշերային լայնամասշտաբ հարձակումից անցել է շուրջ 15 ժամ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս պահի դրությամբ։
▪️ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի գիշերը սկսել է Հայաստանի դեմ պատերազմի հերթական փուլը։
▪️ Սեպտեմբերյան այս դավադիր հարձակումը 2020 թ. սեպտեմբերից հետո աննախադեպ է իր ծավալներով և նշանակությամբ, ուստի այն միանշանակ կարելի է որակել որպես ՊԱՏԵՐԱԶՄ (այլ ոչ թե ուղղակի «սադրանք», «հարձակում», «սահմանային լարում» և այլ)։
▪️ Այս պատերազմը Ադրբեջանը բացեիբաց վարում է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Դա փաստ է, որի մասին հայտարարել է թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը։
▪️ Ավելին, ՀՀ դե-ֆակտո ղեկավարության բոլոր գործողությունները հենց պատերազմական տրամաբանությամբ են (օր.՝ միջազգային կառույցներին դիմելը), ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու չի կիրառվում «պատերազմ» բառը։
▪️ Ադրբեջանական հարձակումը ընթանում է 6 հիմնական ուղղություններով. Գեղարքունիքի արևելքում և հյուսիս-արևելքում (Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի, Գեղամասար), Վայոց Ձորի հյուսիսում (Ջերմուկ), Սյունիքի ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով (Իշխանասարից Գորիս և մինչև Կապան)։ Մարտերը շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով։ Սա աննախադեպ մեծ մասշտաբ է։
▪️ Ադրբեջանը կրակի տակ է պահում ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տներից մինչև շտապ օգնության մեքենաներ։ Մենք ունենք առնվազն 49 զոհ, իրականում՝ այդ թիվն ավելին է (այդ մասին է խոստովանել նաև դե-ֆակտո վարչապետը)։
▪️ Ադրբեջանը և Թուրքիան երեք հիմնական նպատակ են հետապնդում այս պատերազմով.
1) ստիպել ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը ստորագրել Հայաստանի համար կործանարար պայմանագիրը (այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»),
2) գրավել ՀՀ-ից նոր տարածքներ, հատկապես նրանք, որոնք ընկնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքների» հատվածում,
3) ստանալ նոր գերակա դիրք Հայաստանում՝ առաջիկա հնարավորության դեպքում Հայաստանի տարածքում էլ ավելի խորանալու և նոր տարածքներ նվաճելու համար։
▪️ Պատերազմը շարունակվում է։ Շարունակվում է մեզ համար կորուստներով, սակայն այն հնարավոր է կանգնեցնել, եթե լինի բավարար կամք։ Դե-ֆակտո իշխանությունը չունի դա, չունի նաև քաղաքական հստակ ծրագիր, գիտելիքներ, հմտություն և ապավինել է ադրբեջանցիների բարեհաճությանը, որը, ինչպես հասկանում եք, չկա և չի լինելու։
Ուստի մնում է ձևավորել ազգային իշխանություն և աշխատել համազգային մոբիլիզացիայի ուղղությամբ։ Առանց դրա նոր տարածքային ու մարդկային կորուստներն անխուսափելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ներում չկա
- Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Ալեն Ղևոնդյան. Ինչ է տեղի ունենում
- Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան