Տիգրան Աբրահամյան. Բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք՝ և՛ պարտադիր ժամկետայինների զինծառայողների, և՛ պայմանագրայինների, և՛ իհարկե սպայական/հրամանատարական օղակներում։
Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին, միգուցե, այդպես էլ չիմանանք։
Մեր զինծառայողները մշտապես պետք է զգան բոլորիս ներկայությունը, հարգանքը, պատրաստակամությունը հնարավոր բոլոր հարցերում, որտեղ դրա կարիքը կա։
Մեր զինծառայողները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պահին՝ խաղաղ, թե պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք»։
Լուսանկարը՝ արխիվից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտնում է 50 մահացածի մասին
- Ալեն Ղուլյան. Կորուստներ են կրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ «Կոմանդո» բրիգադները, այլ նաև տխրահռչակ Յաշման
Առնչվող տեսանյութեր
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ՝ վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը