Քաղաքական 12:15 13/09/2022 Հայաստան

Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս»,-Ազգային Ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հինգ առաջարկություններ։

«Մեր արձագանքը դրան հետևյալն էր՝ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն և լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել ու խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքւոմ։ Իհարկե, սկզբում թվում էր, որ թեմայի շուրջ կա ըմբռնում հընթացս ու մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց ու պարզաբանվեց, որ այնուամենայնիվ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,-հայտարարեց նա։

Նա նշեց, կարևոր կետը վերաբերում է ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին ու դրանց բխող կարգավիճակին։

«Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվել է բանակցային գործընթացում  հետևյալն է, նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում, դա քննարկել Հայաստանի Հանրապետության հետ։ Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, քանի որ նախկինում էլ ասել ենք ու ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքերից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։ Այստեղ, ամեն ինչ չի ավարտվում, քանի որ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ի նկատի  է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021թ. մայիսի իրադարձությունների արդյունքում կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այս հարցը, համենայն դեպս մեր տպավորություններով, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստանում»,-ասաց նա։

Նրա խոսքով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։

«Հաջորդ հարցը, որ ծագում է, այն է, եթե տեսականորեն այդ խնդիրների վերաբերյալ լինի ըմբռնում, դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի ու չի ունենալու։ Քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ այս, Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ տարածքային պահանջներ չունի, բայց երբ խոսակցություն է գնում օրինակ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել իր ձևակերպմամբ ու բնորոշմամբ «ապօրինի ձևով Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ», իրենք Այդ տարածքների անուններն ասում են, խոսում են դրանց մասին։ Չնայած  մեծ հաշվով պետք է արձանագրենք, որ նման հարցազրույցներում նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, ավարտում Երևանով»,-ասաց նա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}