Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
Սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, ՀՀ ԶՈՒ ստորաբաժումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Նշվում է՝ Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են. «Ավելին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենաօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկությունները իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Այս ձեռագրին մենք ծանոթ ենք դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
«Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
- Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
- Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ