Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- նշում են ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնեցին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Հարակից հրապարակումներ`
- Չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան