Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
ԱԺ-ի մոտ քաղաքացիները փակել են փողոցը, որոշ քաղաքացիներ էլ գնում են դեպի Հանրապետության հրապարակ։
«Այսօր իրոք որոշվում է ՀՀ ապագան։ Վաղն առավոտյան կարող եք արթնանալ և Վարդենիսը չլինի, Ջերմուկն արդեն չկա, հանձնել է։ Մեր զինվորներին, կամավորներին տանում են դեպի Գորիս, Սիսիան, Կապան, բայց Վայքում չեն զինում ժողովրդին, որպեսզի Վայքը հանգիստ հանձնեն։ Այդ ժամանակ կասեն՝ հազարավոր մարտիկներ ընկել են շրջափակման մեջ։
Արթնացեք խնդրում եմ, որպես հայ մարդ դիմում եմ բոլոր նրանց, որքեր իրենց հայ են համարում, եկեք փողոց, ամեն մեկը թող իր թաղում, իր բակում, փակի փողոցը, հերիք եղավ, որ մեր ժողովրդի արյունը խմեն։ Հավատացեք, Ալիևն ու Մեհրիբանը կքայլեն Հյուսիսային պողոտայով։ Դրա՞ն եք, սպասում, ձեր որոշումն է։ Այսօր մենք քննադատում ենք Կարսը հանձնողներին, բայց վաղը , մյուս օրը մեր երեխեքը էլ չեն քննադատելու, քանի որ հայ չեն լինելու։ Դա ե՞ք ուզում։
Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք»,- ԱԺ դիմաց, որտեղ Փաշինյանի ելույթից հետո քաղաքացիները հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում, քաղաքացիներին դիմեց մասնակիցներից մեկը։
Փաշինյանի ելույթից հետո քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ազգայի Ժողովի դիմաց։ Նրանց զայրացրել է Փաշինյանի այն հայտարարությունը,թե պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար իրեն դավաճան կարող են անվանել։
ԱԺ-ի դիման նաև Ոստիկանության ուժեր են կենտրոնացված։
«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։
Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- ասել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
- Հիմա՝ Ազգային Ժողովի դիմաց