Անժելա Էլիբեգովա. Ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ ընացող հարց ու պատասխանին, գրում է.
«Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ԱԺ-ն 10-րդական հարցեր ա քննարկում նիստին, իշխող ուժի պատգամավորները կոչ են անում խաղաղվել թշնամու հետ, անվանում են պատերազմը «սադրանք» ու «սահմանային միջադեպ», ՊՆ-ն էլ թշնամուն անվանում ա հակառակորդ, ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ։ Ոնց ներկայացնում են, տենց էլ արձագանքում են։
Միջազգային մեդիաների ու իրավապաշտպան կառույցների տեղը չգիտե՞ն, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների տեղը չգիտե՞ն, սոցցանցերը որպես քարոզչության մեխանիզմ օգտագործելու ձևը չգիտե՞ն:
Ամեն ինչ էլ գիտեն ու ոչինչ չանելը իրենց ապիկարությունից ու հիմարությունից չի։ Լրիվ մտածված ու միտումնավոր ա»։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի մեկնարկին առաջին հարցը հնչեցրեց Հակոբ Ասլանյան անունով ՔՊ-ական մի պատգամավոր։ Նա Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց մեդիադաշտի խառնաշփոթի վրա ու հետաքրքրվեց, թե ինչ հսկողություն են պատրաստվում իրականացնել։
Հարցն անհասկանալի որակեց նույնիսկ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- ՀՀ-ն դիմել է Եվրոպական դատարան՝ տեսանյութերում երևացող ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանության համար
- Քաղաքացիները ՄԱԿ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես ագրեսոր
- Ադրբեջանի Նախագահին, բանակի ղեկավարներին պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության. Թաթոյան