
Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
ԱԽ գրասենյակից հայտնում են՝ Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Նրանք նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։