Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
Երևանի Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դիմաց ու հարակից տարածքներում հավաքված քաղաքացիները պահանջում են պատագամավորներից անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ընդդիմադիր պատգամավորները համաձայն են ստորագրեն այդ թուղթը, սպասենք, տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի մեր գործն ավատին հասցնենք»,- հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Քաղաքացիները նշեցին, որ ընդդիմադիր պատգամավորները ստորագրելուց հետո իրենք կստիպեն ՔՊ-ական պատգամավորներին նույնպես ստորագրել այն։
«Վերջապես հայ ազգը հավաքվել է այստեղ իր խոսքն ասելու։ Պետք է պահանջենք ոչ միայն Նիկոլի, այլ ողջ կառավարության հրաժարականը։ Մնում ենք այստեղ մինչև վերջ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի, նաև կառավարության դիմաց ինքնաբուխ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։
Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԱԾ-ն մեկնաբանում է Փաշինյանի խոսքը
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո ևս քաղաքացիները նրանից պահանջում են հեռանալ
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
- Ինչի հիմա չես տալիս էդ հրաժարականը, որ չստորագրես ու շանս տաս գոնե մի բան փոխել․ Էլիբեգովա
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
- Փաշինյանն առաջարկությունների նոր փաթեթ է առձեռն փոխանցել Ալիևին
- Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, պրոքսի պետություն չէ.Փաշինյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա. Փաշինյան
- Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան