ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ
Մոսկվան սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման համար։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ նպաստելու իրավիճակի հնարավորինս արագ կայունացմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Պաշտոնական տվյալներով այս պահին կա 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գագաթնաժողովը գլխավոր քարտուղարին առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ
- Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
- ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը կկատարվի ողջ ծավալով
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան