Ոստիկանությունից չեն պատասխանում, ինչու այդ կերպ տարան Էդգար Ղազարյանին
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ԱԺ շենքի մոտից դիմակավորված անձինք տարան անհայտ ուղղությամբ։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, նրան ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով։
ՎԻՎ օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն, այն սահմանում է.
«Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Հարցին, թե ինչու այդկերպ տարան Ղազարյանին, ոստիկանությունից չպատասխանեցին։
Նշենք, որ ԱԺ շենքից դուրս գալուն պես դիմակավորված անձինք Էդգար Ղազարյանին ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենա ու տարան։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»
- Էդգար Ղազարյանը կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ