Իրանի և Հայաստանի միջև սահմանը պետք է անփոփոխ մնա․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանըչորեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։ Այս մասին հայտնում է «Irna» գործակալությունը։
Չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանը և Բայրամովը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։
Լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնել խնդիրը լուծել խաղաղ և քաղաքական ճանապարհով։
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը մշտապես ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ճանապարհ, որը պետք է մնա անփոփոխ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ընդգծելով, որ տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի հետ, Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմել է կողմերին զսպվածության խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին