Քաղաքական 19:44 14/09/2022 Հայաստան

Հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան․ «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով Հայաստանի սուվերեն սահմանների նկատմամբ երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական լայնամասշտաբ ագրեսիան՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը հանդես է գալիս դիվանագիտական քայլերի առաջարկների փաթեթով:

44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը, թերևս, ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։

ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս Ադրբեջանի հետ այլ հարթակներում բանակցությունները՝ հատկապես Արցախին վերաբերվող հարցերի և այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ, միտված էին վերջնականապես փակելու ԵԱՀԿ ՄԽ-ի երկարամյա գործունեության էջը՝ դրանից բխող բացասական հետևանքներով։

Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից և դրանում շահագրգռված չեն գերտերություններից և ոչ մեկը։ Այս առումով կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր իրադարձության վրա․

• Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հետ։

• ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում ՌԴ-ին օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունն ու լծակները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ավելի լայն համատեքստում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նա նաև հավելել է․ «Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ»։

• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարում է, որ Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։
Այս թվում է թե իրարից անկախ, բայց հայ-ադրբեջանական և Արցախյան հակամարտությունների տեսանկյունից հույժ կարևոր հայտարարություններն ու գործողությունները իրականում հայկական դիվանագիտության համար «հակահարձակման» նոր հնարավորություններ են բացում։

• Նախ հարկավոր է օգտագործել ՄԱԿ-ի ԱԽ և այլ կարևոր հարթակները, միջազգային հանրությանը հիմնավորելու համար, որ Ադրբեջանը պատրաստ չէ կյանքի կոչել Հայաստանի հետ որևէ միջազգային պայմանավորվածություն՝ առանց դրա նկատմամբ լուրջ և բազմակողմանի միջազգային վերահսկողության այնպիսի գերտերությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մյուս մշտական անդամները)։ Հետևաբար, այսպես կոչված «խաղաղության» բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այս դերակատարների համատեղ միջնորդության և երաշխիքների պարագայում։

• Անհրաժեշտ է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շրջանում ընկալելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ հարկավոր է միավորել ՀՀ-Ադրբեջան միջպետական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգերը՝ դրանք քննարկելով միասնական փաթեթով։ Կյանքը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ առկա է գոյաբանական խնդիր, և առանց Արցախի հիմնախնդրի համապարփակ լուծման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն անիրատեսական է, իսկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան՝ անխուսափելի։

• Պետք է հրաժարվել «խաղաղության համաձայնագրի» շուրջ այլ հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելուց՝ լինի դա Շանհայի համագործակցության կազմակերպության սպասվող Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում (որին Հայաստանից բացի մասնակցելու են նաև Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և այլն), թե ԵՄ հարթակներում (օրինակ Պրահայում Մակրոնի կողմից նախաձեռնված գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի կեսերին)։

• Հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նստաշրջանի մեկնարկը՝  հայկական կողմը կարող է նամակով դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից յուրաքանչյուրին՝ ՄԱԿ-ի ԳԱ հարթակն օգտագործելու համար ԵԱՀԿ ՄԽ-ը վերակենդանացնելու և վերջինիս միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպում նախաձեռնելու խնդրանքով, որը միտված կլինի «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացի վերսկսմանը, ինչը խաթարվել է Բաքվի վերջին ագրեսիաի պատճառով։ Եթե նույնիսկ Ադրբեջանը մերժի հանդիպման առաջարկը, ապա միայն հայկական կողմի առանձին հանդիպումը միաժամանակ 3 համանախագահների հետ կարող է շատ կարևոր դիվանագիտական ազդակ դառնալ։

• Առաջարկել համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։

• Փորձել վերակենդանացնել սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դեռ 2016թ.-ի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-2020թթ. կոպիտ դիվանագիտական ձախողումների արդյունքում։
Որքանո՞վ է իրատեսական այս հարցում հաջողության հասնելու հեռանկարը

• Անշուշտ ԱՄՆ-ՌԴ աշխարհաքաղաքական առճակատման և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում շատ դժվար է ՌԴ-ին և ԱՄՆ-ին դրդել դիվանագիտական շփումների և փոխզիջումների, սակայն վերոհիշյալ երեք հայտարարությունները այս հարցում որոշակի հույս են արթնացնում։ Ակնհայտ է, որ կողմերը առնվազն ընդունում են միմյանց դերակատարությունն այս հարցում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը նրանց հնարավորություն կտա վերաթողարկել դիվանագիտական շփումների գոնե այս վերջին խողովակը, ինչը շատ կարևոր է ուկրաինական ճգնաժամը կառավարելու և վերահսկողությունից դուրս չթողնելու տեսանկյունից։

• ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերադառնալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, ՌԴ-ին հնարավորություն կտա խուսափել այս պահին իր համար անցանկալի ռազմական սրացումներից և պայմանական 2-րդ ռազմաճակատից։ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, նույնպես շահագրգռված կլինի այս հարցում, քանի որ տարածաշրջանում նոր ռազմական բախումը կարող է էլ ավելի սրել Եվրոպայում առանց այն էլ վատթարացող էներգետիկ ճգնաժամը, հատկապես եթե հաշվի առնենք ԵՄ որոշակի հույսերը՝ կապված ադրբեջանական և միջինասիական էներգակիրների հետ, որոնց մատակարարումը կարող է ընդհատվել՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկման պարագայում։

2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած արկածախնդրությունը վերջինիս համար ավարտվեց դիվանագիտական ֆիասկոյով, որին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և Ալիևի խոստովանությունն առ այն, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Չնայած, ի տարբերություն 2016թ.-ի, այժմ ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքական իրադրությունը էապես փոխվել են՝ ոչ ի նպաստ հայկական կողմի, սակայն նույնիսկ այս պարագայում հնարավորությունների պատուհան դեռ առկա է, որից չօգտվելը աններելի կլինի։

Իհարկե, որևէ երաշխիք չկա, որ այս գործընթացը 100 տոկոսով հաջողությամբ կպսակվի, առավել ևս գործող իշխանության պարագայում, որը աչքի չի ընկնում արդյունավետ դիվանագիտությամբ և աշխարհաքաղաքական բևեռների միջև հմտորեն խուսանավելու ունակությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ առաջարկվող դիվանագիտական կոմբինացիան հաջողությամբ չպսակվի, ապա ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա իշխանությունների ձախողման, այլ ոչ թե գաղափարի սնանկության կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։

Ինչևէ, սա ստեղծված իրավիճակում այն սակավաթիվ հնարավորություններից է, որից պետք է կառչել և փորձել գոնե նվազագույն հաղթանակ գրանցել դիվանագիտական ճակատում՝ դյուզն ինչ մեղմելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային և տարածքային անդառնալի կորուստների ցավը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}