Բաքուն տեղեկացրել է Կարմիր Խաչին՝ հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին. Զառա Ամատունի
Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չմանրամասնեցին։
«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։
Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,- ասել էԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավարը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչեւ 100 դի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան