Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան
«Երբ մենք ասում ենք՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաև նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ՀԱՊԿ-ին դիմել են պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
«Ինչ ենք խնդրել մենք ՀԱՊԿ-ից. խնդրել ենք, դիմել ենք օգնության՝ այդ թվում ռազմական, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա մայիսի 12-ի ներխուժումը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այն, որ երեկ կայացել է ՀԱՊԿ նիստ, գոհացուցիչ փաստ է. «Կարծում եմ՝ տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կարծում եմ, իրավիճակի գնահատման առումով, նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել այս փուլի համար։
Մեր քաղաքական խնդիրը և դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է և այդ սահմանի ճանաչումը վավերցված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է՝ նման բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից և որևէ հիմնավորում չեն ունենում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
- ՀԱՊԿ առաքելությունը դեռ Հայաստանի և Ադրբեջանի սահման չի հասել. Պեսկով
- Զոհրաբ Մնացականյան. ՀԱՊԿ-ի նման որոշման նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից
- ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գագաթնաժողովը գլխավոր քարտուղարին առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի
- ՀԱՊԿ-ն Հայաստանի պահանջով հրավիրել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ
- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները