
Փաշինյանն առաջարկությունների նոր փաթեթ է առձեռն փոխանցել Ալիևին
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց՝ հայտարարելով, որ Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել։
«Ես ձեզ գաղտնիք ասեմ. մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ աշխատանքային խմբի եռակողմ ձևաչափով: Այդ առաջարկությունը նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»,- ասաց Փաշինյանը:
Նա մանրամասնեց, որ այդ առաջարկությունը մինչ այս արված հրապարակային հայտարարությունների մասին է, այն է՝ հայկական կողմը պատրաստ է ճանապարհներ բացել, տալ և ստանալ։