Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, նրանց միացած քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են՝ պատգամավորներից պահանջելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել, փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:
«Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ մի քանի կամավորներով գիշերն անցկացրել են ԱԺ բակում՝ մուտքի մոտ։
«Մենք երեկ տեղեկացրել ենք, որ մեզ առավոտյան միանան քաղաքացիներ, որպեսզի հասարակական աջակցությամբ, հասարակական ճնշման ներքո հանդիպումներ ունենանք ԱԺ պատգամավորների հետ՝ առաջարկելու նրանց միանալու վարչապետի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, այսինքն՝ իրենք նախաձեռնեն նման գործընթաց, այդ իրավունքը ԱԺ-ին է պատկանում»,- ասաց Է.Ղազարյանը։
Նա նշեց, որ ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհները՝ նպատակ ունենալով խոչընդոտել քաղաքացիների մուտքն, ազատ երթևեկը Դեմիրճյան փողոցով, հիմնականում պատգամավորները հենց այդ փողոցի վրայի մուտքից են մտնում ԱԺ տարածք։ Է. Ղազարյանի գնահատմամբ, սա ապօրինի, անհամարժեք միջամտություն է, որին կարող է դիմակայել միայն հանրային մեծ ուժը։
«Մեր հայրենիքը վտանգված է, այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, որին մեկ րոպե շուտ իշխանությունից վռնդելը հաջողություն է, խաղաղության, պետության անվտանգության հնարավորություն է։ Մեր պայքարը դրան է միտված։ Կարծում եմ՝ այդ պայքարում մեր կողքին ունենալու ենք հազարավոր մարդիկ»,- ասաց Է. Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ շենքի դիմաց են. «ժողովուրդ, ոտքի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան