ՔՊ-ն միաձայն ընդունեց 30 օրենք, որոնցից մեկով կարգավորվում է ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքը
ԱԺ-ն 62 ՔՊ խմբակցության պատգամավորներով սկսեց հերթական նսիտը և գրեթե միաձայն՝ 66 պատգամավորով ընդունեց 30 օրենքի նախագիծ:
Դրանք են.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում և արագացված ռեժիմով ընդունելու որոշում),
«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում),
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Սերմերի և տնկանյութի մասին (երկորդ ընթերցում)
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին (երկրորդ ընթերցում),
Մաքսային կարգավորման մասին (երկրորդ ընթերցում),
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
«Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում),
Զենքի շրջանառության կարգավորման մասին (առաջին ընթերցում: Նոր օրենքի նախագծով հաստատվում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենքի և փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու կանոները և թույլտվությունները, քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման թույլտվությունների և լիցենզիաների տալու կարգը, ինչպես նաև այդ թույլտվություններից և լիցենզիաներից զրկելու կարգը):
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կից փաթեթ (առաջին ընթերցում),
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի և Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում) նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»
- Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
- Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան