ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակը՝ ներկայացնելով իրադրությունը ժամը 09։00-ի դրությամբ։
«Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր ու խոշոր տրամաչափի զինատեսակներ, կրկին սկսկել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Փաստացի չնայած ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստաի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակռուցվածքները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության ու դրա հետագա զարգացումների ողջ պատասխանտվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-հայտնում է ՊՆ ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան