Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որ ակտիվ կերպով արձանագրում ու բարձրաձայնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, գրում է.
«Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները:
Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:
Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա. Արման Թաթոյան
- Արման Թաթոյան. Եղել են իրավիճակներ, երբ ի բացահայտել եմ Վեհափառի նոր որակներ ինձ համար
- Խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին․ Արման Թաթոյան
- Արման Թաթոյանը ՄԱԿ-ի կոմիտե է ուղարկել այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ
- Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը. հետազոտություն
- Արման Թաթոյան. Ինքնապառակտումը, սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը միայն թուլացնում են մեր պետականությունը
- Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյան