Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
Թեհրանում իր առաքելության ավարտին, ՌԴ դեսպան Լևան Ճագարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ:
ParsToday-ի փոխանցմամբ, հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանին՝ Թեհրանում իր առաքելության ընթացքում գործադրած ջանքերի համար և անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար հիմքեր ստեղծելու գործում դեսպանների դերին, ընդգծել Իրան-ՌԴ երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի վերջնականացման անհրաժեշտությունը:
Անընդունելի համարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային բախումներն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է վեճերը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Նա նշել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանակացած փոփոխություն անընդունելի է և անհրաժեշտ է փորձել վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը: