Զոհրաբ Մնացականյան. ՀԱՊԿ-ի նման որոշման նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից
ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ ԱԽ երեկվա գագաթաժողովի արդյունքը որակում է դատարկ, բայց իր համար՝ ոչ զարմանալի։ Դիվանգետը գրառումը կատարել է թվիթերի իր միկրոբլոգում։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ բան է, որի նպատակն է խուսափել Հայաստանի վրա հարձակման կոլեկտիվ պատասխանատվությունից»,-նշել է նա։
Անդրադառնալով Ղազախստանի ԱԳ նախարարության հայտարարությանը, թե «հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից, դժվար է խոսել սահմանների խախտման մասին, քանի որ դելիմիտացիա իրականացված չէ», Մնացականայանը նշում է՝ դա լավագայուն կերպով բնութագրում է կազմակերպության անարդյունավետ լինելը։
«Հայաստանի համար հրամայական է ողջամտորեն գնահատել իր դիվանագիտական ջանքերը»,-ընդգծել է Մնացականյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան