Սեյրան Օհանյան. Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա արվի
«Պետք է ռազմական դրության մտցվի, մոբիլիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացվելու և բանակին թիկունք կանգնելու համար»,- ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, երկրի ապագայի մասին մտածող ղեկավարությունն արագ ինչ-որ մի բան պետք է ձեռնարկեր, քանի որ սահմաններում լարվածություն է։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ այս իշխանությունների կատարած այդ բացթողումների, շատ դեպքերում նաև անգրագետ, դավաճանական կեցվածքի հետևանքով է, որ «մենք հիմա գտնվում ենք այս վիճակում»։
«Մենք հիմա լսում են գործողությունների, հակառակորդի կողմից իրականացված հանցագործությունների մասին։ Ունենք զոհեր, վիրավորներ։ Իմ տեղեկություններով, տարբեր հատվածներում, հակառակորդի կողմից հարձակման տարբեր ուղղություններում մեր հրամանատարները, սերժանտները, կամավորականները, զինվորները հերոսություններ են իրականցնում, նրանց քաջ գործողությունների շնորհիվ շատ տեղերում իրադրությունը երևի մեր բանակն է վերահսկում»,- ասաց Ս. Օհանյանը՝ հայ ժողովրդին հանդարտության ու պաշտոնական տեղեկատվությանը լսելու կոչ արեց։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Նաև խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել. ԱԺ նախագահ
- Հակառակորդը ստանում է արժանի պատասխան ՀՀ Զինված ուժերի կողմից. ՊՆ
- Աղաբաբյան. ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ
- Իշխան Սաղաթելյանը ՀՀ բոլոր նախկին նախագահներին, ԱԳ նախարարներին, Վեհափառ Հայրապետին հրավիրում է մեկ սեղանի շուրջ
- Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Փաշինյանը. Սաղաթելյան
- Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան