ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
«Միջազգային արձագանքը Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում, կարծում եմ, մեծամասամբ բավականին հասցեական էր, անշուշտ՝ մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական և արձանագրող, որքան մենք կցանկանայինք և որը կհամապատասխաներ իրականությանը»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Վիգեն Խաչատրյանի այն հարցին, որ արևմտյան երկրները հասցեական են արտահայտվել Ադրբեջանի ագրեսիային, բայց անհասկանալի է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին:
Վիգեն Խաչատրյանը նաև հայտնեց, որ ռուսական երրորդ ալիքը հաղորդում է հրապարակել «ՀԱՊկ ուժերը հրաժարվել են աջակցել Հայաստանին հակամարտության հարցում» վերնագրով հաղորդում և որի ժամանակ խոսեցրել են փորձագետի, որը ապատեղեկատվություն է տարածել՝ ասելով թե ՀԱՊԿ ուժերը չեն ուղարկվել Հայաստան, քանի որ այնտեղ են արդեն ՌԴ խաղաղապահները:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին վերաբերող հարցին՝ Միրզոյանը հայտնեց, որ լինելու է դիտորդական առաքելություն և հայկական կողմը կարծում է, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը:
«Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ մեր օրերում բոլոր երկրների մեդիատարածքներում խառնաշփոթ կա, որը վերաբերում է և՛ հայկական, և՛ ռուսական, և այլ երկրի մեդիատարածքներին, որտեղ ապատեղեկատվություն տարածողների պակաս չկա, բացառություն չէ նաև ռուս փորձագետը:
«Այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով ՀԱՊԿ խորհրդի նիստ հրավիրելը և առաքելության ուղարկումը Հայաստան դեռ չէր եղել և հիմա այդ որոշումը կայացված է»,-կրկնեց Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան