Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիային
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական ագրեսիային։
«Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Պաշտոնական տվյալներով այս պահին կա 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան