«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է` Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայի հարց չէ, սակայն լավ կլինի, որ իրենք ասեն` մինչև տարեվերջ այն կնքվելու է։
Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այդ հանդիպումից. Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար, ապա հավելել է, որ իրենց խնդիրն է՝ գոնե 2 տարի պահել այս վիճակը, ֆռռացնել Ադրբեջանին, մինչև բանակը վերազինեն ու թույլ չտան ռազմական ճանապարհով խնդիրների լուծումը։ Փաստորեն, պատերազմից 2 տարի անց է Փաշինյանը հասկացել, որ բանակի ծախսերը ոչ թե կրճատելու, այլ բանակը վերազինելու անհրաժեշտություն կա։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիևը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով։
Ի դեպ, այդ միջանցքի անհրաժեշտության հիմքում Ադրբեջանի անվստահությունն է Իրանի հանդեպ։ Ալիևը չի ուզում մնալ այս երկրի միջով Նախիջևանին կապող լավորակ ճանապարհի հույսին, այլընտրանքային ճանապարհ է ուզում: Թեև ավելի հոռետեսները կարծում են, որ միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել, ոչ մի ճանապարհի հարց էլ իրականում չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան