Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայություն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական Զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։
Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ստորաբաժումները վերկսկսել են նաև դիրքային առաջխացաման փորձերը։
ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։
«Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով:
ՊՆ-ն բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին: Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար»,- նշվում է ՊՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա արվի
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- Նաև խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել. ԱԺ նախագահ
- Հակառակորդը ստանում է արժանի պատասխան ՀՀ Զինված ուժերի կողմից. ՊՆ
- Սոթքում թշնամու հրետակոծության հետևանքով այրվում է տուն
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- Աղաբաբյան. ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ
- Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան