Սոթքում թշնամու հրետակոծության հետևանքով այրվում է տուն
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08։04-ին Գեղաքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով․․․ Ախալքալաքի բնակիչները՝ Ջերմուկի կրակոցների մասին
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան