Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
Սեպտեմբերի 13-ին կեսօրից Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը մասամբ է մարվել։ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Panorama.am-ին ասաց, որ նախապես կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել է։
«Երկու օջախում, այսինքն այն հատվածներում, որտեղ կարողացել ենք իրականացնել հրդեհաշիջում, ամբողջությամբ մարված է հրդեհը։ Մնացել է երկու օջախ, որոնք էլ գտնվում են թշնամու նշանառության տակ։ Թշնամու կողմից դիտարկվող այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ չեն տարվում, անվտանգության տեսանկյունից նպատակարմար չէ տարածքին մոտենալը»,- ասաց Հ. Կոստանյանը։
Հրդեհը Ջերմուկի մոտի անտառներում բռնկվել է թշնամական ադրբեջանի կրակոցների պատճառով, որոնք ամբողջ օրվա ընթացքում անընդհատ էին։
Չդիտարկվող տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով․․․ Ախալքալաքի բնակիչները՝ Ջերմուկի կրակոցների մասին
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան