Արմեն Պետրոսյան. Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխնիզմ կա
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ադրբեջանը չի կանգնելու, մինչև չկանգնեցվի։
Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների հակառակորդների և գործընկերների հետ բոլոր տեսակի սակարկություններում։ Այս հանգամանքը պետք է ընդունել ի գիտություն և շարժվել դրան համապատասխան։
Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխնիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը.
1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը,
2. Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները։
Նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։ Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում...»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պաշտոնյաները չեն գալիս Արցախ, քանի որ վախենում են արցախցիների ցասումից. Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյան. Արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել
- Արմեն Պետրոսյան. Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին
- Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
- Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում շնորհիվ մեզ է փոխանցվել պետականության, Անկախ պետականության փարոսը. Արմեն Պետրոսյան