Հույս ունեմ, որ կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված իր հեռախոսազրույցների ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հետ հայ-ադրբեջանական սահմանային բախումների կապակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Իր պատասխանում պետքարտուղարը նշել է.
«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, այո, ես երեկ երեկոյան խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրանց ժամանակով վաղ առավոտյան: Մենք կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների բռնկմանը, մի բան, որը ձեռնտու չէ ոչ մեկին։ Այն չի բխում Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի շահերից, և, իհարկե, չի բխում ավելի լայն տարածաշրջանի շահերից։ Եվ ես խոսեցի երկուսի հետ, կոչ արեցի անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհարումներից հետ կանգնելու և իրենց երկրների միջև կայուն խաղաղություն կառուցելու մասին խոսակցություններին վերադառնալու համար:
Հենց այս պահին մեր հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրների հետ: Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին և վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան