Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
«Հանձնել են Արցախը, հանձնում են հիմա ՀՀ-ն»,- ԱԺ դիմաց, որտեղ Փաշինյանի ելույթից հետո քաղաքացիները հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։
«Մենք ունենք մեկ հնարավոր ճանապարհ ՝ համախմբվել և ժողովրդական ցասումով ստիպել այս իշխանազավթներին հրաժարվել իշխանությունից։ Ստիպել այս ապազգայինին, որպեսզի բոլոր տեսակի պայմանավորվածություններն ու ստորագրություններն անվավեր ճանաչի։ Բոլոր նրանք , որոնք մեզ լսում են , մենք չունենք ոչ մի վայրկյան։ Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․․․ նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լարված վիճակում է ՀՀ-ն»,- ասաց Գևորգյանն ու հավելեց․
«Պատահական չէ, որ այս սրիկան հայտարարեց, որ ստիպված ստորագրելու է փաստաթուղթ,որից հետո իրեն ճանաչելու են դավաճան։ Այո, իրենք շատ լավ հասկանում են ինչ են անում։ Ժողովո՛ւրդ, ժամանակ չունենք, թուրքը մի քանի օր հետո կարող է հասնել ՀՀ բոլոր այն տարածքները, որոնց մասին մեր մտքով չէր անցնի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան