ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
ՀՀ ԱԺ-ի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված վանկարկում են «Նիկոլ դավաճան»: Կրքերը լարվել են, ցույցի մասնակիցները սեղմվել են ԱԺ դարպասներին:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հորդորեց հեռանալ ԱԺ դարպասներից, որպեսզի այն չփլվի:
Նա հայտնեց, որ ԱԺ շենքը դատարակ է, ոստիկաններ չկան, դարպասները՝ գրեթե կիսաբաց և այն դիտմամբ է արված, ուստի այնտեղ մտնելն իմաստ չունի:
«Բոլոր որոշումները կայացվելու է ԱԺ-ում, այ դրա համար մեզ պետք է, որ այստեղ գան ԱԺ պատգամավորները: Այս շենքում միայն իրենք կարող են կայացնել որոշումներ, հետևաբար՝ մենք եկել ենք այստեղ, որպեսզի կանգնենք այս փողոցում, այս հրապարակում և ամենևին պարտադիր չէ, որ այստեղ կանգնած մարդիկ ցուցաբերեն ագրեսիվություն: Այդ ագրեսիվությունն պետք է միայն այն մարդկանց, ովքեր ուզում են այս պատասխանատու օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է իշխանությունից, կանխել այդ գործընթացը:
Մենք մեկ նպատակ ունենք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, կանխելը վտանգավոր փաստաթղթի ստորագումը, որ նա պատրաստվում է իրականացնել»,-ասաց Ղազարյանը:
Նա հայտնեց, որ բոլորը թող կանգնեն իրենց տեղում, իսկ ակցիայի կազմակերպիչները կխոսեն ընդդիմադիր պատգամավորների հետ, թե ինչ պետք է անեն:
ԱԺ դարպասներին մոտեցավ նաև Արթուր Վանեցյանը, այդ ընթացքում Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ժողովրդի ճնշման ներքո Փաշինյանը գրառում է արել, որ այս պահին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասել է․
«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։
Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։
Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան