Կառավարությունն առաջարկում է սովորող և տարեկետում ստացած քաղաքացիների զորակոչային տարիքը 27-ից տարեկանից բարձրացնել 28-ի
«Տարեկետում ստացած քաղաքացիները, որոնք այն ստացել են սովորելու առնչությամբ, նրանց համար նախագծով զորակոչային տարիքը 27-ի փոխարեն սահմանվում 28 տարեկանը»,-ԱԺ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկված երկրորդ փոփոխությամբ կառավարությանը լիազորվում է, որպեսզի վերջինս յուրաքանչյուր տարի, ըստ իր որոշման կարողանա տարեկետում տրամադրել ԲՈւՀ ընդունվող կամ կրթական տարբեր ծրագրերով՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի այն սովորողներին, որոնց մասնագիտացումը, ըստ կառավարության, բխում է երկրի գերակայություններից:
Դումանյանը պարզաբանեց, որ գերակայություններ են համարվում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղությունների մասնագիտացումները:
«Տարեկետման տրամադրաման պայմանները, մասնգիտությունների ու բուհերի ցանկը կսահմանի կառավարությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Պատասխանելով Հովիկ Աղազարյանի միակ հարցին՝ Դումանյանը հայտնեց, որ գործող օրենքով բանակից տարեկետում ստանում են կառավարության որոշմամբ՝ նշանակալի նվաճումների համար և երբ սովորողը դիմում էր գործադիրին, իսկ նոր օրենքով կառավարությունը նախօրոք է սահմանում մասնագիտությունների ցանկը և տեղերը:
Զորակոչի տարիքը 27-ից 28 բարձրացնելը նախարարը հիմնավորեց նրանով, որ այսօր դպրոցը դարձել է12-ամյա, 18 տարեկանում են այն ավարտում և ասպիրանտուրա 3 տարով սովորողներն արդեն 2-րդ տարում՝27 տարին լրանալուն պես զորակոչվում են բանակ և չեն հասցնում պաշտպանել թեկնածուական թեզը:
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել և հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել.Կարեն Գիլոյան
- ՔՊ-ն միաձայն ընդունեց 30 օրենք, որոնցից մեկով կարգավորվում է ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին