Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել և հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել.Կարեն Գիլոյան
«Այս նախագծով մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, երկու բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղում էին ՀՀ հավաքականներում և հիմա օրենքի հետ խնդիր ունեն, իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում»,-ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:
Նրա ներկայացմամբ՝ նախագծով լուծում են տրվում այն անձանց զինվորական ծառայությունից ազատվելու խնդիրը, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել մեր երկիր սպորտի բնագավառում հանդես գալու, սակայն որոշ հանգամանքներով ՀՀ հավաքականից դուս են եկել, կամ այլևս հանդես չեն գալիս հայկական դրոշի ներքո և ըստ ՀՀ օրենքի ենթակա են զորակոչի:
ԿԳՄՍ փոխնախարարը բերեց թուրքիայից հրավիրված հայազգի ֆուտբոլիս Արազ Օզբիլիսի օրինակը:
Գիլոյանը հայտնեց, որ նոր օրենքով անցյալն են մաքրում, քանի որ կառավարությունը նոր ընդունված թիվ 450 և թիվ 89 որոշումներով այդ հարցերը լուծել է:
«Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել և հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել»,-հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին