Դիմակավորված մարդիկ ԱԺ մոտից տարան Էդգար Ղազարյանին
Երեկվանից պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիներն Ազգային ժողովի դիմաց են հավաքված՝ փոձելով հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին՝ ներկայացնելու իրենց պահանջը՝ անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նրանց հետ է նաև «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը։
Քիչ առաջ դիմակավորված անձինք նրան տարան ԱԺ մոտից։
«Էդգար Ղազարյանին թույլ էին տվել ներս մտել՝ հանդիպում ունենալու համար։ Հենց մուտքից դուրս եկավ, միանգամից մեքենան կանգնեց, դիմակավորված մարդիկ իրեն գետնին գցեցին, ձեռքերը կապեցին ու տարան։ Չկարողացանք ոչինչ անել»,- պատմեց ԱԺ դիմաց կանգնած քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն ինչպես 44-օրյա պատերազմում պլանավորած պարտության տարավ, այնպես էլ այսօր. Զոհվածի հարազատ
- Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»
- Էդգար Ղազարյանը կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ
- Ոչ մի անմիտ բացատրություն այս ճշմարտությունը փոխել չի կարող․ Էդգար Ղազարյան